Հոդված 44.1. Պարտապանի գույքն արգելանքից հանելը
Հոդված 44.1. Պարտապանի գույքն արգելանքից հանելը
Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են սույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը.
3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով գրավի առարկան գրավառուի կողմից իրացվելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.
4) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորի վերաբերյալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարվելու դեպքում.
5) առկա են սույն օրենքի 44.3-րդ հոդվածում նշված հիմքերը:
(44.1-ին հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-91-Ն, 17.06.16 ՀՕ-113-Ն, 13.12.17 ՀՕ-309-Ն)