Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-10-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 32. Կատարողական գործողությունների վայրը և կատարողական վարույթի փոխանցումը

գործել է մինչև 2018-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 32. Կատարողական գործողությունների վայրը և կատարողական վարույթի փոխանցումը

(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

1. Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրում:

2. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:

3. Կատարողական վարույթը կարող է փոխանցվել`

1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.

2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

4. Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույն հարկադիր կատարողի մոտ:

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։