Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-08-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՄԱՍԻՆ

Հոդված 23. Կատարողական թերթ տալը և կատարման ներկայացնելը.

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 23. Կատարողական թերթ տալը և կատարման ներկայացնելը.

(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-9-Ն)

1. Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

2. Սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետում դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:

3. Դատարանը պահանջատիրոջ դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը: Դիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Կատարողական թերթի պատճենը դիմողի խնդրանքով էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:

4. Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

5. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

5.1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը կարող է ներկայացվել հարկադիր կատարման կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

6. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

7. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:

8. Պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձված կատարողական թերթը դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կարող է կրկին կատարման ներկայացվել պահանջատիրոջ՝ դատարան ներկայացված դիմումի հիման վրա:

(23-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-9-Ն, փոփ., լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-231-Ն)

(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։