Գլուխ 6 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 59. Սոցիալական նպաստների վրա բռնագանձում տարածելը
Հոդված 59. Սոցիալական նպաստների վրա բռնագանձում տարածելը
Ժամանակավոր անաշխատունակության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:
(59-րդ հոդվածը փոփ. 22.05.24 ՀՕ-236-Ն)