Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-11-26-ից մինչև 2006-02-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 47. Պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգը

գործել է մինչև 2006-02-18Բացել ARLIS-ում

Հոդված 47. Պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգը

1. Պարտապանի մոտ հայտնաբերված արտարժույթով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը, վաճառքի համար հանձնում է բանկին` հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին:

2. Բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների և այլ արժեքների մասին տեղեկությունների առկայության դեպքում հարկադիր կատարողն արգելանք է դնում դրանց վրա:

3. Հարկադիր կատարողը կատարողական թերթը պատշաճ ձևով ուղարկում է անմիջապես բանկ կամ այլ վարկային կազմակերպություն և պարտավորեցնում է նրանց իրականացնել արտարժույթի վաճառք:

4. Կատարողական թերթը հարկադիր կատարողից ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։