Հոդված 14
Հոդված 14.
Սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված սուբսիդիաների հատկացումները տեղական բյուջեներին կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընթացիկ ժամանակաշրջանի համար սահմանված չափաքանակների սահմաններում` տեղական ֆինանսական ծառայությունների միջոցով: Ընդ որում, մարզերի կտրվածքով տեղական բյուջեների համար սահմանվող ընդհանուր սուբսիդիաների հաշվին առանձին տեղական բյուջեներին հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընդունված հաշվարկային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցում ունեցող բյուջեներին: Սուբսիդիաների կանխավճարային հատկացումներն առանձին եռամսյակներում կատարվում են պլանային նախատեսումների 50 տոկոսից ոչ ավելի: