Հոդված 18
Հոդված 18.
Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում տեղաբաշխված սոցիալ-մշակութային ոլորտի բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների և բյուջեից ֆինանսավորվող մյուս կազմակերպությունների պահպանման ծախսերը և մարզերի տարածքներում ընդհանուր նշանակության ենթակառուցվածքային ծախսերն ու միջոցառումները (բացառությամբ տեղական բյուջեներով նախատեսվող ծախսերի) ֆինանսավորվում են կենտրոնացված կարգով` հանրապետական բյուջեից: