Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) սահմանում է սույն օրենքի 10 և 13 հոդվածներով նախատեսվող բյուջետային հատկացումների կազմին և կառուցվածքին համապատասխան Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների 1996 թվականի ծախսերի նախահաշիվները.

բ) հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է փաստացի` ստացված եկամուտների սահմաններում: Ընդ որում, 1996 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և հանրապետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը`

- բնակչությանը տրվող նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը)` հաշվի առած կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին և սոցիալական ապահովագրության ֆոնդին կատարվող մասհանումները,

- պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,

- պաշտպանության ծախսերը,

- սննդի և դեղորայքի ձեռքբերումը.

գ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը սահմանում և հաստատում է սույն օրենքի 8 հոդվածով նախատեսված հարկերի, տուրքերի և այլ վճարների հաշվարկման և տեղական բյուջեներ հաշվանցման և 12 հոդվածով այդ բյուջեներին հանրապետական բյուջեից նախատեսված սուբսիդիաների հատկացման ընթացակարգերը.

դ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը սահմանում է սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին` մարզերի տարածքներում տեղաբաշխված հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսավորման կարգը.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ սահմանում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության` մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով վարկային փոխհարաբերությունների (վարկային գծի) կիրառման կարգը: Ընդ որում, սահմանվող կարգին է համապատասխանեցվում մինչև 1996 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով տրամադրված վարկերի սպասարկումը.

զ) Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի, ինչպես նաև հարկաբյուջետային բնագավառի վերաբերյալ օրենսդրական ակտերի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեում.

է) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեից ԼՂՀ-ին 1993-1995 թվականներին հատկացված միջպետական վարկերի մարումը` 2399,7 միլիոն դրամ գումարով.

ը) անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հաշվառումն ու հաշվետվությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու և բյուջեի կատարումը գանձապետության համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։