Հոդված 6
Հոդված 6.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի եկամուտները` ըստ առանձին հարկերի, տուրքերի և ոչ հարկային եկամուտների, հետևյալ չափերով.
հազար դրամ
Ա. Հարկեր և տուրքեր 66225175,0
այդ թվում`
1. Ավելացված արժեքի հարկ 20506000,0
2. Ակցիզային հարկ 5639000,0
3. Շահութահարկ 23733000,0
4. Եկամտահարկ 8765000,0
5. Գույքահարկ 1500000,0
6. Պետական տուրք 1111775,0
այդ թվում`
հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարներ 339210,0
7. Մաքսային տուրք 3694000,0
8. Հաստատագրված վճարումներ մանրածախ առևտրական գործունեության համար 1029000,0
9. Բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճար և անտառային եկամուտ 247400,0
Բ. Գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ 4885605,0
այդ թվում`
1. Նախկինում վարկային էմիսիայից ձեռնարկություններին տրամադրված վարկերի օգտագործման դիմաց տոկոսավճարներ 20000,0
2. Եկամուտներ` պետական ձեռնարկությունների վարձակալությունից 192000,0
3. Մուտքեր` ՀՀ կենտրոնական բանկի շահույթից 2850000,0
4. Եկամուտներ` առևտրային բանկերի կանոնադրական ֆոնդերում ՀՀ կառավարության մասնակցությունից 6000,0
5. Մուտքեր` համապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար 112945,0
6. Մուտքեր` տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման ու պահպանման համար ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների մասնակցությունից 1413360,0
7. Այլ գանձույթներ, զանազան ոչ հարկային եկամուտներ 291300,0
Գ. Եկամուտներ պաշտոնապես տրամադրվող գրանտներից 20539061,0