Հոդված 11
Հոդված 11.
Հաստատել Երևան քաղաքի տեղական բյուջեի ծախսերի ծավալը 3142100,0 հազար դրամ ընդհանուր գումարով և ուղղել այն հետևյալ բնագավառների ֆինանսավորմանը.
հազար դրամ
1. Գործադիր մարմինների ապարատի պահպանում 271506,0
2. Քաղաքային բարեկարգման օբյեկտների պահպանում, նորոգում, կանաչապատում, սանիտարական մաքրում և գերեզմանոցների պահպանում 1521948,0
3. Պետական բնակարանային ֆոնդի հիմնանորոգում 200000,0
4. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների բարեկարգում 30900,0
5. Մշակույթի, մարզական հիմնարկների և կազմակերպությունների պահպանում 317746,0
այդ թվում`
- երաժշտական դպրոցներ 175751,0
- գրադարաններ 53709,0
- թանգարաններ 15922,0
- մշակույթի տներ 1952,0
- կենդանաբանական այգի 34697,0
- թատերական կազմակերպությունների վնասների հատուցում 16395,0
- մարզական միջոցառումներ 19320,0
6. Կապիտալ ներդրումներ 750000,0
այդ թվում`
- տրանսպորտային հաղորդակցության ուղիների շինարարություն 400000,0
- պետական բնակարանային ֆոնդի վթարային շենքերի վերականգնում 100000,0
- բնակարանային շինարարություն 250000,0
7. Քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույքահարկով հարկվող օբյեկտների գույքագրում և գնահատում 50000,0