Հոդված 15
Հոդված 15.
Տեղական բյուջեներին հանրապետական բյուջեից տրվող սուբսիդիաների ընդհանուր ծավալի հաշվին առանձին տեղական բյուջեներին հատկացումները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախատեսում և կատարում է համապատասխան մարզպետների կողմից ներկայացվող հաշվարկների հիման վրա: Մարզպետները նշված հաշվարկները տարեկան կտրվածքով ֆինանսների նախարարությանն են ներկայացնում բյուջետային տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ, իսկ յուրաքանչյուր եռամսյակի համար` եռամսյակի սկզբից առնվազն 20 օր առաջ: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրականացնում է մարզի ներսում առանձին տեղական բյուջեների միջև այդ բյուջեների ծախսերի նկատմամբ եկամուտների պլանային գերազանցման գումարների սահմաններում վերաբաշխում: