Հոդված 16
Հոդված 16.
Տեղական բյուջեների ծախսերի կազմի մեջ մտնում են`
ա) գյուղերի ու քաղաքների բարեկարգման օբյեկտների (ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կամուրջներ, հետիոտնի ստորգետնյա անցումներ, փողոցային լուսավորման համակարգեր, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գերեզմանոցներ, աղբաթափման վայրեր, նախագծային աշխատանքներ և այլն) պահպանման, նորոգման, կանաչապատման և սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորման ծախսերը.
բ) պետական բնակարանային ֆոնդի հիմնական նորոգման ծախսերը.
գ) մշակույթի և մարզական հիմնարկների և կազմակերպությունների պահպանման ծախսերը.
դ) տեղական գործադիր մարմինների աշխատակազմի պահպանման ծախսերը:
Նշված ծախսերը տեղական բյուջեներում նախատեսվում և հաստատվում են հանրապետության կառավարության կողմից սահմանված ծախսերի նորմերի ու նորմատիվների համաձայն:
Տեղական բյուջեներով նախատեսված ուղղություններով լրացուցիչ ծախսերը կարող են իրականացվել միայն բյուջեներով նախատեսված եկամուտների գերակատարման և օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական վճարների ու տուրքերի հաշվին լրացուցիչ հավաքագրված մուտքերի առկայության դեպքերում: Ընդ որում, 1996 թվականի բյուջետային տարում տեղական բյուջեներ մուտքագրված միջոցների չօգտագործված մնացորդները մնում են տեղական բյուջեում և ուղղվում հաջորդ տարվա բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը: