Հոդված 17
Հոդված 17.
Տեղական բյուջեները նախատեսվում և հաստատվում են միայն սեփական եկամուտների և հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների սահմաններում և այդ բյուջեների ծախսերի ֆինանսավորման համար չեն կարող ներգրավվել փոխառու միջոցներ, բանկի վարկ կամ արժեթղթերի թողարկման հաշվին հավաքագրվող գումարներ: Ընդ որում, այդ բյուջեների վրա տարածվում են բյուջեների կազմման, եկամուտների ու ծախսերի դասակարգման, հաշվառման ու հաշվետվության, բյուջեների դրամարկղային կատարման և բյուջետային տարվա ընդհանրության և միասնականության սկզբունքները: