Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Հաստատել 1996 թվականի բյուջետային տարում տեղական բյուջեներին, որպես, սեփական եկամուտներ' 100 տոկոսով ամրագրվող հարկերը, տուրքերն ու վճարները հետևյալ ցանկով`

ա) հողի հարկ.

բ) քաղաքացիական կացություն գրանցող մարմինների և նոտարական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքեր.

գ) պետական սեփականություն հանդիսացող հողերի (պահուստային հողերի) վարձակալության դիմաց գանձվող վարձավճարներ և արոտավայրերի օգտագործման դիմաց վճարներ.

դ) տեղական մարմինների սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության դիմաց գանձվող վարձավճարներ.

ե) վարչական իրավախախտումների համար տեղական գործադիր մարմինների կողմից գանձվող տուգանքներ.

զ) տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետության (տեղական մարմնի) տնօրինմանն անցած գույքի իրացումից եկամուտներ.

է) այլ գանձույթներ ու զանազան ոչ հարկային եկամուտներ:

Սույն հոդվածով նախատեսված տուրքերը Արարատի, Արմավիրի մարզերում տեղաբաշխված քաղաքների և գյուղերի տեղական բյուջեների գծով ամբողջությամբ հաշվանցվում են հանրապետական բյուջե:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։