Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է՝
1) մթնոլորտային օդի պահպանության իրավական և կազմակերպական հիմքերը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը.
2) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով` մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունները.
3) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների հետ կապված հարաբերությունները։
(1-ին հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-18-Ն)