Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

Հոդված 9.4. ․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության վերաձևակերպումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.4․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության վերաձևակերպումը

1․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը ենթակա է վերաձևակերպման տեղակայանքի սեփականատիրոջ կամ շահագործողի փոփոխության դեպքում:

2. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող սուբյեկտը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին գրավոր դիմում է ջերմոցային գազերի արտանետման թույլտվության վերաձևակերպման համար։

3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը վերաձևակերպում է ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը։

(9.4-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։