Հոդված 3. Օրենքի նպատակներն ու խնդիրները
Հոդված 3. Օրենքի նպատակներն ու խնդիրները
1. Սույն օրենքի նպատակներն են`
1) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովումը այն աղտոտումից (բնական և տեխնածին) պաշտպանելու միջոցով.
2) մթնոլորտի օզոնային շերտի քայքայման, ինչպես նաև եղանակի և կլիմայի, մարդու առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա բացասաբար ազդող ներգործությունների կանխարգելումը։
2. Սույն օրենքի խնդիրներն են՝
1) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունների կանոնակարգումը.
2) մթնոլորտային օդի վրա վնասակար քիմիական, կենսաբանական և այլ ներգործությունների կանխումը և նվազեցումը.
3) շրջակա միջավայրի վրա մթնոլորտային օդի աղտոտվածության անդառնալի հետևանքների բացառումը.
4) մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվության լիարժեքության և հասանելիության ապահովումը.
5) ջերմոցային գազերի արտանետումների ծավալների կառավարումը:
(3-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-18-Ն)