Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 7 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի և ջերմոցային գազերի անշարժ և շարժական աղբյուրներ ունեցող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձանց պարտականությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի և ջերմոցային գազերի անշարժ և շարժական աղբյուրներ ունեցող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձանց պարտականությունները

1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութեր և ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք պարտավոր են՝

1) ապահովել մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվառումը, ինչպես նաև սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակումը.

2) (կետն ուժը կորցրել է 20.01.26 ՀՕ-18-Ն)

3) իրականացնել գործունեություն՝ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերին կամ ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված պայմաններին համապատասխան.

4) հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները՝ ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ.

5) իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումը, ինչպես նաև այդ արտանետումների կրճատմանը կամ բացառմանն ուղղված միջոցառումներ.

6) իրականացնել վթարային արտանետումների կանխմանը, ինչպես նաև վթարի պատճառով առաջացած աղտոտման վերացմանն ուղղված միջոցառումներ.

7) իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների հաշվառումը, ինչպես նաև աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանված չափաքանակների արտադրական հսկողությունը.

8) հետևել սարքերի, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների մաքրման և հսկման համար նախատեսված սարքավորումների շահագործման կանոններին.

9) ապահովել տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների տարածքներից մթնոլորտային օդն աղտոտող թափոնների ժամանակին և անվտանգ հեռացումը՝ դրանց պահեստավորման կամ թաղման համար նախատեսված կամ որպես հումք օգտագործելու համար համապատասխան վայրեր.

10) իրականացնել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումը վերացնելու նպատակով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի հրահանգները.

11) անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին կամ առողջությանն սպառնացող կամ նման ներուժ ունեցող մթնոլորտային օդի աղտոտում առաջացնող վթարային արտանետումների մասին մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին.

12) հատուցել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով սահմանված կարգով գնահատված վնասը:

2. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցներ շահագործող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել այդ միջոցների համար սահմանված արտանետումների տեխնիկական նորմատիվները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(21-րդ հոդվածը լրաց. 11.12.23 ՀՕ-396-Ն, փոփ., խմբ. 20.01.26 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։