Հոդված 16. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանափակումը, կասեցումը կամ արգելումը
Հոդված 16. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանափակումը, կասեցումը կամ արգելումը
(վերնագիրը խմբ. 06.10.20 ՀՕ-454-Ն)
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել կամ արգելել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետում ընդհուպ առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեության դադարեցումը, իսկ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կարող է կասեցնել առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեությունը, եթե գործունեությունը ծավալվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու, ինչպես նաև սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար:
(16-րդ հոդվածը փոփ. 14.09.11 ՀՕ-249-Ն, խմբ. 06.10.20 ՀՕ-454-Ն)