Գլուխ VI · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 26. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 26. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազեցնելու նպատակով պետական իշխանության տեղական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն բնակավայրերի, իսկ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները` իրենց զբաղեցրած արտադրական և մյուս տարածությունների բարեկարգման համար: Այն վայրերում, որտեղ մթնոլորտային օդի վրա ներգործում են մի քանի ձեռնարկություններ, անկախ սեփականության ձևից, սահմանված կարգով մշակվում և իրականացվում են մթնոլորտային օդի առողջացման համալիր միջոցառումներ: