Գլուխ I · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5.2. Տարածքային կառավարման պետական մարմինների իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում
Հոդված 5.2. Տարածքային կառավարման պետական մարմինների իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում տարածքային կառավարման պետական մարմինների իրավասություններն են`
մարզերի բնապահպանական ծրագրերի կազմում մթնոլորտային օդի պահպանության բաղադրիչի մշակումը և իրականացման ապահովումը,
մարզերի ազդակիր համայնքներում միջհամայնքային համագործակցության կազմակերպումը,
օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
(5.2-րդ հոդվածը լրաց. 14.09.11 ՀՕ-249-Ն)