Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների իրավունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների իրավունքները

1. Ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձինք և հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն՝

1) տեղեկատվություն ստանալու մթնոլորտային օդի վիճակի, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրների մասին.

2) մասնակցելու մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ֆինանսավորելու դրանք.

3) մասնակցելու մթնոլորտային օդի որակի վրա վնասակար ազդեցություն ունեցող՝ նախատեսվող տնտեսական կամ այլ գործունեության վերաբերյալ տարբեր մակարդակների քննարկումների.

4) քննարկելու մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ծրագրերը և առաջարկություններ ներկայացնելու դրանց բարելավման համար:

2. Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան՝ իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։