Գլուխ 9 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ
Հոդված 25. Մթնոլորտային օդի պահպանությունը բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու դեպքում
Հոդված 25. Մթնոլորտային օդի պահպանությունը բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու դեպքում
1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու նպատակով ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու ոլորտը կարգավորող լիազոր մարմինների սահմանած կանոնները: