Գլուխ 4 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Հոդված 9.3. ․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտի մերժումը
Հոդված 9.3․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտի մերժումը
1․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը մերժվում է, եթե՝
1) ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը չի բավարարում սույն օրենքի 9.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները․
2) հայտի ոչ լրակազմ լինելու կամ ոչ ճիշտ տվյալներ պարունակելու դեպքում լիազոր մարմնի կողմից գրավոր ծանուցվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը թերությունները չի վերացրել:
(9.3-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-18-Ն)