Հոդված 18. Ավտոտրանսպորտային միջոցներԻՑ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՑ, ՆԱՎԵՐԻՑ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 18. Ավտոտրանսպորտային միջոցներԻՑ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՑ, ՆԱՎԵՐԻՑ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Ավտոտրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների և կայանքների նախագծումը, արտադրությունն ու շահագործումը իրականացնող պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են մշակել և իրականացնել այդ փոխադրամիջոցներից ու կայանքներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կանխման միջոցառումներ:
Ավտոտրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտանետումներում աղտոտող նյութերի քանակը չպետք է գերազանցի սահմանված թույլատրելի նորմատիվները:
Շահագործման մեջ գտնվող բոլոր փոխադրամիջոցներն ու կայանքները պետք է վերահսկման ենթարկվեն աղտոտող նյութերի սահմանված թույլատրելի արտանետումների նորմատիվները պահպանելու առումով:
(պարբերությունն ուժը կորցրել է 05.05.05 ՀՕ-98-Ն)
(18-րդ հոդվածը փոփ. 05.05.05 ՀՕ-98-Ն)