Գլուխ V · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
Հոդված 24. Մաքրման կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը
Հոդված 24. Մաքրման կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը
Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունները նվազեցնող կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
(24-րդ հոդվածը խմբ. 06.10.20 ՀՕ-454-Ն)