Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-17-ից մինչև 2023-01-02։Բացել գործող տեքստը
Գլուխ XVI · ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 39. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

գործել է մինչև 2023-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 39. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է ապահովել մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը, պետական կառավարման բոլոր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների պայմանների, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ կանոնների կիրառումը:

Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` օրենքով սահմանված կարգով:

(39-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-158, 14.09.11 ՀՕ-249-Ն, 06.10.20 ՀՕ-454-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։