Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

Հոդված 21. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ և ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ և ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2007-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 21. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ և ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ և ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նոր և վերակառուցված ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումն ու նվազեցումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն վնասակար նյութերի և արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումը կամ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման լիակատար բացառումը, մթնոլորտային օդի պահպանության մյուս պահանջների կատարումը, ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող և ապագայում կառուցվող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների արտանետումները, ինչպես նաև ֆիզիկական վնասակար ներգործությունները միասին չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների գերազանցմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային օդի վիճակի վրա ազդող նոր և վերակառուցվող ձեռնարկությունները, կառույցները տեղաբաշխելու վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող բոլոր ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրությունը և դրանց կառուցման ու վերակառուցման նախագծերն էկոլոգիական փորձաքննության են ենթարկվում բնության պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների կողմից` հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։