Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-12-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 2. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը

1. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա), Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությունը, «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» 1965 թվականի մարտի 18-ի կոնվենցիան, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերը,

սույն օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր:

2. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն առաջնորդվում է նաև Եվրոպական դատարանի կանոնակարգով և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) վճիռների և բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերահսկողության վերաբերյալ կանոնակարգով, կիրառելի արբիտրաժային և հաշտարարության կանոններով, Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգով:

(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)

(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։