Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-12-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում ներկայացնելիս

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում ներկայացնելիս

1․ Ներկայացուցիչը՝

1) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների, միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ պահանջի, ինչպես նաև Եվրոպական դատարանից ստացված այլ կոմունիկացիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.

2) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերը բարեկամական կարգավորման ձևով լուծելու նպատակով գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.

3) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերով հանդես է գալիս միակողմանի հայտարարությամբ․

4) Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.

5) կազմակերպում է Եվրոպական դատարանի՝ առանձին գանգատի առնչությամբ կիրառած միջանկյալ միջոցի կատարման գործընթացը.

6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով Եվրոպական դատարանի պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու պահանջով միջնորդություն է ներկայացնում Եվրոպական դատարան.

7) Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան է ներկայացնում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:

2. Ներկայացուցիչն իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ներկայացնելու միջպետական գանգատ Կառավարության որոշման հիման վրա:

(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն, լրաց. 13.04.23 ՀՕ-142-Ն)

(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։