Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-12-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8.1. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս

գործել է մինչև 2026-03-07Բացել ARLIS-ում

Հոդված 8.1. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս

1․ Ներկայացուցիչը՝

1) Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում.

1.1) Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակային միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.

2) Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ իրավական գործընթաց մեկնարկելու դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և առարկությունները.

3) կազմակերպում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման գործընթացը, մասնակցում է վճիռների և որոշումների կատարմանն ուղղված՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում իրականացվող միջոցառումներին.

4) կազմակերպում և իրականացնում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ.

5) մասնակցում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության կազմակերպած գործընթացներին:

(8.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն, խմբ., լրաց. 13.04.23 ՀՕ-142-Ն)

(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։