Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-12-ից մինչև 2026-03-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-03-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 3. Ներկայացուցչի կարգավիճակը

գործել է մինչև 2026-03-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ներկայացուցչի կարգավիճակը

1. Ներկայացուցչի պաշտոնը վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկված պետական վարչական պաշտոն է:

2. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-414-Ն)

3. Ներկայացուցիչը համակարգում և վերահսկում է Գրասենյակի գործունեությունը: Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է Ներկայացուցիչը: Այս լիազորությունները Ներկայացուցչի որոշմամբ կարող են պատվիրակվել Գրասենյակի ղեկավարին, ինչպես նաև Գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ նրա համակարգմանը վերապահված բնագավառում:

4. Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ցուցաբերել քաղաքական չեզոքություն:

5․ Ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո չի կարող ներկայացնել կամ խորհրդատվություն տրամադրել որևէ անձի՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում քննության փուլում (հաշտարարության գործընթացում) գտնվող այն գործերի առնչությամբ, որոնք ստացվել են, կամ որոնց վարույթն սկսվել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով կազմակերպել կամ իրականացրել է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը։

6․ Ներկայացուցիչը չի կարող սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում վարել բանակցություններ կողմի և (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ կամ կազմակերպել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումն այն գործով, որում ունի անձնական շահ կամ եղել է իբրև այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որևէ այլ կարգավիճակով:

(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.21 ՀՕ-414-Ն)

(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։