Գլուխ 2 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Ներկայացուցչին ներկայացվող պահանջները և նշանակման կարգը
Հոդված 4. Ներկայացուցչին ներկայացվող պահանջները և նշանակման կարգը
1. Ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
2. Ներկայացուցչին նշանակում և ազատում է վարչապետը: Ներկայացուցչի պաշտոնը թափուր մնալու դեպքում վարչապետը երկամսյա ժամկետում նշանակում է նոր Ներկայացուցիչ:
(4-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)