Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-05-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը

գործել է մինչև 2020-05-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 33. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը

Մինչև ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրված ջրօգտագործման թույլտվությունը վավեր է 3 տարուց ոչ ավելի:

Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:

(մասն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն)

Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարի, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:

Ջրօգտագործման թույլտվություններ տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:

Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին կամ ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվության ժամկետը լրանալուց հետո այն համարվում է երկարաձգված նույն ժամկետով և պայմաններով, իսկ օրենքին կամ այլ իրավական ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին կամ ջրավազանային կառավարման պլաններին հակասելու դեպքում լիազոր պետական մարմինը պարտավոր է ջրօգտագործման ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ հակասության մասին պատշաճ ձևով ծանուցել ջրօգտագործողին:

(33-րդ հոդվածը խմբ. 16.11.09 ՀՕ-206-Ն, 03.10.11 ՀՕ-260-Ն, 19.06.13 ՀՕ-89-Ն, 21.12.15 ՀՕ-19-Ն, 28.06.19 ՀՕ-98-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։