Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · (գլուխը խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն)

Հոդված 39. Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիան

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 39. Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիան

1. Խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով և լիցենզիայով սահմանված դեպքերում ու կարգով խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մեծածախ վաճառք, ինչպես նաև իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրային համակարգը։

2. Ոռոգման ջրամատակարարման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցել բաժանորդներին, համայնքներին և ջրօգտագործողների ընկերություններին (ջրօգտագործողների ընկերությունների միություններին), ինչպես նաև կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրային համակարգը, իրականացնել ջրի մեծածախ վաճառք։

(39-րդ հոդվածը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։