Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Հոդված 92. Սակավաջրությունը կամ երաշտը

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 92. Սակավաջրությունը կամ երաշտը

(վերնագիրը փոփ. 19.06.19 ՀՕ-81-Ն)

Օդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած պաշտոնական տեղեկատվության հիման վրա ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:

Սակավաջրության կամ երաշտի մասին ընդունված որոշումը ներառում է՝

1) ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում.

2) սակավաջրության կամ երաշտի հայտարարված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման չափավորում կամ սահմանափակում.

3) Ջրային համակարգերի կառավարման մարմնի նկատմամբ պահանջներ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու համար:

Ջրերի վնասակար ներգործության պատճառով առաջացած տարերային աղետների հետևանքներով պատճառված վնասների հաշվառման և դրանց վերացման միջոցառումների մշակման նպատակով կառավարությունն ստեղծում է հանձնաժողովներ և սահմանում է դրանց գործունեության կարգը:

(92-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.06.19 ՀՕ-81-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։