Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-12-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն)

Հոդված 37.1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 37.1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը

Ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով և դրենաժային հոսքով, ինչպես նաև հորատանցքերով:

Արտեզյան (ճնշումային) և գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով:

Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժ) կառույցների միջոցով:

Առաջնահերթ օգտագործման ենթակա են մեկ և ավելի տարիների տևողությամբ մշտադիտարկումների ենթարկված ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրները:

Հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են ջրօգտագործման թույլտվությամբ մասնագիտացված կազմակերպության կողմից` ջրօգտագործողի միջոցներով:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերն առաջին հերթին օգտագործվում են խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային ջրամատակարարման համար:

Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով. հորատանցքի կառուցմամբ` հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա, և հորատանցքի շահագործմամբ` կառուցված հորատանցքի անձնագրի հիման վրա:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության ծանուցումը ներկայացվում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին:

Հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը և անձնագրի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մինչև տվյալ տարածքի ջրավազանային կառավարման պլանի հաստատումը արգելվում է Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումները ձեռք են բերվում և տեղադրվում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին։

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։

(37.1-ին հոդվածը խմբ., լրաց. 17.11.17 ՀՕ-208-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-111-Ն, լրաց. 17.04.20 ՀՕ-230-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։