Գլուխ 13 · ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 91.1. Հեղեղումների վտանգների և առաջացման ռիսկերի քարտեզները
Հոդված 91.1. Հեղեղումների վտանգների և առաջացման ռիսկերի քարտեզները
1. Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, որոնց ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Եթե մեկ ջրհավաք ավազանի կամ ջրավազանային կառավարման տարածքի հեղեղումների վտանգը կարող է տարածվել հարևան ջրհավաք ավազանի կամ ջրավազանային կառավարման տարածքի վրա, ապա դա պետք է ամրագրվի այդ տարածքների ջրավազանային կառավարման պլաններում։
(91.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)