Հոդված 11. Ջրավազանային կառավարման մարմինները
Հոդված 11. Ջրավազանային կառավարման մարմինները
Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները:
Ջրավազանային կառավարման մարմինները՝
1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի և հասարակական շահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները.
2) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի և ջրավազանի կողմից սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ.
3) հաշվառում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները.
4) ապահովում են ջրային ռեսուրսների պահպանությունը.
5) իրականացնում են ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգ և կազմում ամփոփագրեր, հաշվետվություններ.
6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատմամբ սահմանում են ջրառի չափաքանակները, ռեժիմը, ինչպես նաև իրականացնում ու վերահսկում են ջրառի հաշվառումը.
7) մասնակցում են ջրօգտագործողների միջև ջրի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի մատակարարման սահմանային չափաքանակների և ջրամատակարարման ռեժիմի կազմմանը.
8) մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման և պահպանության հեռանկարային ծրագրերի նախագծերը:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը ջրավազանային կառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչներ է նշանակում համապատասխան աշխատանքային փորձ ունեցողներին: Ջրավազանային կառավարման մարմիններում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ՝ քաղաքացիներից, ջրօգտագործողների միություններից, այլ կազմակերպություններից:
(11-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)