Հոդված 7. Սույն օրենսգրքի խնդիրները
Հոդված 7. Սույն օրենսգրքի խնդիրները
Սույն օրենսգրքի խնդիրներն են՝
1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը.
2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտման նվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումը և վերահսկողության իրականացումը.
3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը.
4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը՝ օգտագործելով արդի նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես տվյալների առցանց փոխանցմամբ հոսքաչափական սարքավորումներ.
5) բնակչությանն ու տնտեսությանը կարգավորվող սակագներով անհրաժեշտ քանակի և որակի ջրով ապահովումը.
6) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքը և դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը.
7) ՀՏԿ-ների անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը.
8) ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը և զարգացումը.
9) ստորերկրյա ջրային մարմինների համար լավ կարգավիճակի, մակերևութային ջրային մարմինների համար առնվազն լավ կարգավիճակի, իսկ խիստ փոփոխված ջրային մարմինների համար՝ պոտենցիալ լավ կամ միջակ կարգավիճակի ապահովումը։
(7-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)