Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-04-19-ից մինչև 2024-10-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 16 · ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 117. Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը

գործել է մինչև 2024-10-11Բացել ARLIS-ում

Հոդված 117. Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը

1. Եթե սույն օրենսգրքով ջրային հարաբերությունների բնագավառում գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող ցանկացած մարմին տեղեկանում է որևէ անձի կողմից սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին, ապա մարմնի ղեկավարը այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է այդ անձին և տեղեկացնում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին։

2. Ծանուցագրում սահմանվում են խախտումները վերացնելուն ուղղված միջոցառումները և խախտումները վերացնելու ու այդ մասին համապատասխան լիազոր մարմնին տեղեկացնելու ժամկետները։

3. Ծանուցագրով պահանջվում է սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ գործունեության անհապաղ դադարեցում մինչև ծանուցագիրը տալու հիմք հանդիսացած խախտումների վերացումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուժանքների մասին:

4. Ծանուցագիր ստացած անձը դրանում նշված պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Եթե սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը ծանուցագրում նշված ժամկետներում չի իրականացնում համապատասխան լիազոր մարմնի ծանուցագրում նշված միջոցառումները, ապա համապատասխան լիազոր մարմինն ապահովում է ծանուցագրում նշված միջոցառումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի պահանջների խախտումը վերացնելու, այդ թվում` ջրային ռեսուրսներին հասցված վնասը նվազեցնելու, ազգային ջրային պաշարի մեծությունը կամ ջրերի որակի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը պահպանելու համար: Այդ դեպքում համապատասխան լիազոր մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հայց է ներկայացնում դատարան՝ իր կատարած ծախսերը փոխհատուցելու համար այն անձանցից՝

1) որոնք նախկինում եղել կամ ներկայումս պատասխանատու են սույն օրենսգրքի պահանջների խախտման համար.

2) հողի սեփականատիրոջից, որն օգտագործելու ժամանակ տեղի է ունեցել սույն օրենսգրքի պահանջների խախտումը.

3) որոնք իրավունք են ունեցել օգտագործելու հողն այն պահին, երբ տեղի է ունեցել խախտումը.

4) որոնց անփութության հետևանքով չի կանխվել սույն օրենսգրքի պահանջների խախտումը:

(117-րդ հոդվածը խմբ. 20.03.24 ՀՕ-129-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։