Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-04-19-ից մինչև 2024-10-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Ազատ ջրօգտագործումը

գործել է մինչև 2024-10-11Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ազատ ջրօգտագործումը

1. Ազատ ջրօգտագործում է համարվում՝

1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.

2) ջրի օգտագործումն սպորտային և ռեկրեացիոն նպատակներով (ջրային մարզաձևերով, այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձևերով զբաղվելու կամ հանգստի կամ լողալու կամ կարթով ձկնորսության կամ սպորտային որսորդության համար).

3) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.

4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում։

2. Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը պետք է կանոնակարգի այդ գործողությունը՝ կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաև ապահովի ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները:

(22-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն)

(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։