Հոդված 92. Սակավաջրությունը կամ երաշտը
Հոդված 92. Սակավաջրությունը կամ երաշտը
(վերնագիրը փոփ. 19.06.19 ՀՕ-81-Ն)
Օդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած պաշտոնական տեղեկատվության հիման վրա ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:
Սակավաջրության կամ երաշտի մասին ընդունված որոշումը ներառում է՝
1) ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում.
2) սակավաջրության կամ երաշտի հայտարարված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման չափավորում կամ սահմանափակում.
3) Ջրային համակարգերի կառավարման մարմնի նկատմամբ պահանջներ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Ջրերի վնասակար ներգործության պատճառով առաջացած տարերային աղետների հետևանքներով պատճառված վնասների հաշվառման և դրանց վերացման միջոցառումների մշակման նպատակով կառավարությունն ստեղծում է հանձնաժողովներ և սահմանում է դրանց գործունեության կարգը:
(92-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.06.19 ՀՕ-81-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)