Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 56. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետի երկարաձգումը
Հոդված 56. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետի երկարաձգումը
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետը համարվում է երկարաձգված նույն ժամկետով, սակայն ոչ ավելի ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ նախատեսվածից, եթե կողմերը, սույն օրենսգրքի և ջրային համակարգի օգտագործման պայմանագրի համաձայն, օգտագործման իրավունքի դադարման մասին չեն հայտարարել պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ: