Հոդված 25. Քննչական կոմիտեի ծառայողների կոչումների շնորհման ժամկետները
Հոդված 25. Քննչական կոմիտեի ծառայողների կոչումների շնորհման ժամկետները
1. Արդարադատության լեյտենանտի կոչումն սկզբնական կոչում է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար՝ 2 տարի.
2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար՝ 3 տարի.
3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար՝ 3 տարի.
4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար՝ 4 տարի.
5) արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցողի համար՝ 5 տարի:
3. Արդարադատության գնդապետի կոչում ունեցող ծառայողին բարձրագույն կոչում շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
4. Նախորդ կոչումը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ կոչումը շնորհելու մասին իրավական ակտը ստորագրելու հաջորդ օրվանից:
5. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտները վերանալը: