Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 46. Քննչական կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 46. Քննչական կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

1. Քննչական կոմիտեի ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Քննչական կոմիտեի ծառայողին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով։

3. Քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ծառայողական հաշվեցուցակային զենքի և անձնական պաշտպանության հատուկ միջոցների գործադրման հիմքերի և կարգի նկատմամբ կիրառվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:

5. Քննչական կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում քննչական կոմիտեի ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քննչական կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։