Հոդված 32. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը
Հոդված 32. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը
1. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են`
1) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.
2) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
2. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:
4. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:
(32-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն)