Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 17. Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները

1. Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.

2) տիրապետում է հայերենին.

3) չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

4) ընդգրկվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:

2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ այդ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:

3. Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝

1) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

4) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

5) որի նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

6) որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

4. Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:

5. Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:

(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։