Հոդված 8. Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնությունը
Հոդված 8. Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնությունը
1. Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:
2. Քննչական կոմիտեն յուրաքանչյուր տարի հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին:
3. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում՝ քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
4.
5.
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն, 01.03.23 ՀՕ-72-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 04.12.24 ՀՕ-483-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)