Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-08-05-ից մինչև 2025-01-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 34. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին գործուղելը

գործել է մինչև 2025-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 34. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին գործուղելը

(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել այլ քննչական մարմին, քննչական կոմիտեի կենտրոնական կամ տարածքային ստորաբաժանում, վերջինիս կազմում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր աշխատանքի փոխադրելը կատարվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:

3. Քննչական կոմիտեի գործուղված քննիչի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը գործուղման ավարտից հետո` երկու տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել, բացառությամբ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով այլ քննչական մարմին կամ մարզային քննչական ստորաբաժանման ներսում գործուղվելու դեպքերի:

(34-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն)

(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։